Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցը վրաերթի է ենթարկել երեխայի

Աղբյուրի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել։

Նոյեմբերի 14-ին, վրաերթ է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 46-ամյա Վահե Խ.-ն, իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով Եղեգնաձոր քաղաքի Նարեկացի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Վայոց ձորի մարզի բնակիչ՝ 10-ամյա աղջկա:

Ըստ աղբյուրի, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

shamshyan.com-ի տեղեկություններով, վարորդն աշխատում է Եղեգնաձորի համայնքապետարանում՝ որպես տնտեսվար:

Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print