Թմրամիջոցների դեմ պայքարում 4 անչափահաս են բռնել, 17 կին. Վահե Ղազարյան

Նախարարը նաեւ պատմեց Կոտայքի մարզում թմրամիջոցներ պատրաստող բացահայտված նկուղ-լաբորատորիայի դեպքից։

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարցրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի աճից.

«Միայն այս տարվա 9 ամիսների ցուցանիշներն արդեն իսկ 3 անգամ գերազանցում են նախորդ տարվա ցուցանիշներին: Նաեւ նկատվում է օգտագործողների թվի երիտասարդացում: Ի՞նչ գործողություններ եք կատարում այս ուղղությամբ»:

Նախարարը պատասխանեց. «Իրոք, թվերն աճել են: 2023-ի 10 ամիսներին գրանցվել է 3934 դեպք, որն ավել է նախորդ տարվանից 2300 դեպքով: Իհարկե, մտահոգիչ են այս թվերը, համենայնդեպս, բացահայտված են այս դեպքերից 2118 դեպք՝ նախորդ տարվա 532-ի դիմաց»:

Նա ասաց, որ համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում առաջընթաց ունեն: Մտահոգիչ է, որ 4 անչափահաս են բռնել, որոնք այսպես ասած «զակլադչիկ» են եղել, 17-ն էլ՝ կին, ընդհանուր 658 մեղադրյալի կարգավիճակ ունեցող կա:

Նախարարը նաեւ պատմեց Կոտայքի մարզում թմրամիջոցներ պատրաստող բացահայտված նկուղ-լաբորատորիայի դեպքից. «Հիմնական կազմակերպիչը իհարկե ՀՀ քաղաքացի չէ, ՌԴ քաղաքացի էր: Այդ գործով Քննչական կոմիտեում 5 հոգի կալանավորված են այս պահին»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print