Մեքենան կհամալրվի նաև ETC համակարգով, որը վարորդներին թույլ է տալիս ավտոմատ կերպով վճարել վճարովի ճանապարհներին՝ առանց մեքենան կանգնեցնելու:
Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների և կենցաղային տեխնիկայի արտադրությամբ, ներկայացրել է իր առաջին մեքենան, որը ստացել է Xiaomi SU7 անվանումը, հայտնում է ixbt.com-ը։
Xiaomi SU7-ն էլեկտրական սեդան է՝ 4997 x 1963 x 1455 մմ չափսերով և 3000 մմ անիվային բազայով:Xiaomi-ն ներկայացրել է երկու տարբերակ՝ լիդարով (Light Detection and Ranging, տարածության մեջ մարմնի դիրքը և հեռավորությունը որոշելու միջոց) և առանց դրա: Լիդարը տեղադրված է դիմապակու հետևում։
Xiaomi SU7-ը համալրված է դեմքի ճանաչման ապակողպման գործառույթով։ Մեքենան հասանելի կլինի ուժային համակարգի երկու տարբերակով՝ հետևի քարշակը՝ 300 ձիաուժ շարժիչով և լիաքարշակ՝ 673 ձիաուժ առավելագույն հզորությամբ։
Մարտկոցի փաթեթը մատակարարվում է BYD-ի կողմից՝ ավելի էժան տարբերակի համար, և CATL-ը՝ ավելի թանկ տարբերակի համար: Մեքենայի քաշը 1980 կգ է, իսկ առավելագույն արագությունը՝ 210 կմ/ժ:
Մեքենան կհամալրվի նաև ETC համակարգով, որը վարորդներին թույլ է տալիս ավտոմատ կերպով վճարել վճարովի ճանապարհներին՝ առանց մեքենան կանգնեցնելու:
Սերիական արտադրությունը կսկսվի 2023 թվականի դեկտեմբերին, իսկ մատակարարումները՝ 2024 թվականի փետրվարին։ BAIC-ի Պեկինի գործարանն արդեն սկսել է փորձնական արտադրությունը, և տասնյակ փորձնական մոդելներ դուրս են եկել հավաքման գծից:



