Մարդասիրական կազմակերպությունը խորապես մտահոգված է, որ պատանդների թվում կան երեխաներ, ծերեր, հաշմանդամներ և այլ խոցելի անձինք:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) ամեն ինչ անում է պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի կողմից գերեվարված պատանդներին հասանելիություն ստանալու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԿԽՄԿ նախագահ Միրիանա Սպոլյարիչին։
«Պատանդ վերցնելն արգելված է միջազգային մարդասիրական իրավունքով: Մենք շարունակում ենք պնդել նրանց ազատ արձակումը և անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց հասանելիություն ստանանք»,-նշել է Սպոլյարիչը:
Ըստ նրա, կոմիտեն միայնակ չի կարող դա անել: Նրա խոսքով՝ պետք է ձեռք բերվեն համաձայնություններ, որոնք ԿԽՄԿ-ին թույլ կտան անվտանգ կատարել այդ աշխատանքը:
«Մարդասիրական կազմակերպությունը խորապես մտահոգված է, որ պատանդների թվում կան երեխաներ, ծերեր, հաշմանդամներ և այլ խոցելի անձինք: Խնդրում եմ հասկացեք, որ ԿԽՄԿ-ն չի կարող ուժով ներթափանցել այնտեղ, որտեղ պատանդներ են պահում: Մենք նրանց կկարողանանք այցելել միայն պայմանավորվածությունների առկայության դեպքում, այդ թվում ՝ անվտանգ մուտքը երաշխավորող», -ասել է նա: