Դեսպան Քվինը եղել է Տավուշի մարզում

Քննարկվել են անվտանգային իրավիճակը մարզում և մարզային իշխանությունների ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու հարցում։

Այս շաբաթ դեսպան Քվինն այցելեց Տավուշի մարզ, որտեղ նա հանդիպեց մարզպետ Հայկ Ղալումյանին, Իջևան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանին և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանին։

Նրանք քննարկեցին անվտանգային իրավիճակը մարզում և մարզային իշխանությունների ջանքերը Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց աջակցելու հարցում։ Դեսպանը նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի ուղեկցությամբ շրջեց Դիլիջանում գտնվող Կենտրոնական բանկի ուսումնահետազոտական կենտրոնում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print