Նոյեմբերի 17-ին՝ ժամը 15:00-ից 16:00-ը ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ոստան բնակավայրի մանկապարտեզում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով գործնական պարապմունք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:
Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։