Շահրամանյանը կներկայանա 44-օրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողով

Այսօր ավելի վաղ ԱԺ հիշյալ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին լսել քննիչ հանձնաժողովում:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն ընդունել է Անդրանիկ Քոչարյանի հրավերը. նա կներկայանա 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսունասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով եւ կպատասխանի հանձնաժողովի հարցերին:

Տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ԱԺ-ից:

Այսօր ավելի վաղ ԱԺ հիշյալ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շատ կարևոր է Սամվել Շահրամանյանին և Ջալալ Հարությունյանին լսել քննիչ հանձնաժողովում: Նա հավելել է, որ քննիչ հանձնաժողով հրավիրելու գրությունն արդեն ուղարկվել է Սամվել Շահրամանյանին, սպասում են արձագանքին։

«Գրության մեջ հստակ արձանագրել էի, որ ինքը կոնկրետ ասի, որ օրն է իրեն հարմար, որ մինչև դեկտեմբեր ամիսն անպայման գա հանձնաժողով և այն հարցերը, որոնք պարտադիր պետք է իրեն ուղղենք, կարողանանք այդ հնարավորությունից օգտվել»,- ասել էր Քոչարյանը։ Վերջինս հիշեցրել էր, որ մինչև 44-օրյա պատերազմը՝ մինչև 2020 թ. մայիս Սամվել Շահրամանյանը եղել է Արցախի ԱԱԾ ղեկավարը։

Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանում է դեկտեմբերի 3-ին։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print