Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում բեռնատարների երթևեկության մասով համաձայնություն կամ նախնական համաձայնություն չի էլ եղել: Խոսքը վերաբերում է դիվանագիտական անձնագիր ունեցողներին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:
Հարցին՝ գնահատվե՞լ է, թե ՀՀ պետական բյուջե ինչքան եկամուտ կմտնի Մարգարայի անցակետի բացման դեպքում, Բադասյանը տեղեկացրեց. «Գնահատվում է, այդպիսի աշխատանքներ տարվում են, բայց կոնկրետ գումար հնարավոր չէ նշել առհասարակ անգամ հետազոտություններն ավարտելուց հետո»,- ասաց ՊԵԿ նախագահը և հավելեց. «Իհարկե, այդտեղ կա թե՛ դրական կողմ, թե՛ կարող է լինել որոշակի բացասական կողմ, բայց, բնականաբար, բաց սահմաններ ունենալը շատ ավելի լավ է, քան փակ սահմաններ ունենալը. դա աքսիոմատիկ ճշմարտություն է»: