ԶՊՄԿ-ն տարեկան փոխհատուցում է ավելի քան 1600 ուսանողի ուսման վարձը

Ընկերության կողմից կրթական ոլորտի աջակցությունը շարունակական բնույթ կկրի:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շնորհավորական ուղերձ է հղել ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ։ Ուղերձում, մասնավորապես, ասվում է․

«Ուսանողությունը պետության,երկրի զարկերակն է, զարգացման ու նպատակների իրագործման երաշխիքը, վաղվա Հայաստան կերտողը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը ջերմորեն շնորհավորում է բոլոր ուսանողներին տոնի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, նպատակասլացություն և համառություն՝ կյանքի մարտահրավերներին դիմակայելու համար:

Ուսանողները ԶՊՄԿ ուշադրության կենտրոնում են, մեր ըներությունը շարունակում է մշտական աջակցություն ցուցաբերել կրթական ոլորտին, բազմաթիվ կրթական ծրագերի աջակցմանը զուգահեռ՝ փոխհատուցելով նաև ուսանողների ուսման վարձերը:

2022 թվականին ընկերությունը շուրջ 1475 ուսանողի ուսման վարձ է փոխհատուցել 318 մլն դրամի սահմաններում, իսկ 2023 թվականի հունվարից՝ ավելի քան 1632 ուսանողի ուսման վարձ՝ 302 մլն դրամի սահմաններում:

Ընկերության կողմից կրթական ոլորտի աջակցությունը շարունակական բնույթ կկրի»:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print