Սևանի ափամերձ հատվածում հայտնաբերվել է երեխայի գանգ

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Shamshyan.com-ի տեղեկություններով` նոյեմբերի 17-ին, ժամը 16:20-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի «Ախթամար» հուշարձանի դիմացի ափին՝ ջրի մեջ, հայտնաբերվել է երեխայի գանգ՝ ամբողջական վիճակում:

Ժամանած ոսստիկաններն ու քննիչները «Ախթամար» հուշարձանին հարակից Սևանա լճի ափամերձ հատվածում՝ ջրի մեջ, հայտնաբերել են մարդու գանգ, որի գլխի փափուկ հյուսվածքներն ամբողջությամբ բացակայում են:

Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print