Այս տարի մրցույթին մասնակցում էին աղջիկներ ավելի քան 80 երկրներից։
Նիկարագուան ներկայացնող 23-ամյա Շանիս Ալոնդրա Պալասիոս Կորնեխոն դարձել է «Միսս Տիեզերք» 72-րդ միջազգային մրցույթի հաղթողը: Մրցույթի եզրափակիչն անցկացվել է շաբաթ երեկոյան Էլ Սալվադորում։ Միջոցառումը հեռարձակվել է մրցույթի յութուբյան ալիքով։
Վիցե միսս է դարձել Թաիլանդի ներկայացուցիչ, 27-ամյա Անտոնիա Պորսիլդը, հայտնում է thedailystar.net-ը։
Ըստ կազմակերպիչների՝ «Միսս Տիեզերք 2024» մրցույթը կանցկացվի Մեքսիկայում։
«Միսս Տիեզերք»-ը ամենամյա միջազգային մրցույթ է՝ աշխարհի ամենահեղինակավոր գեղեցկության մրցույթներից մեկը։ Այս տարի մրցույթին մասնակցում էին աղջիկներ ավելի քան 80 երկրներից։