Դասընթացների նպատակն է զինել յուրաքանչյուրին համապատասխան հմտություններով և գիտելիքներով, որպեսզի լինեն առավել պատրաստված արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելիս։
Սույն թվականի նոյեմբերի 8-ից ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հոգեբանական աջակցության բաժնի աշխատակիցները Երևան քաղաքի և մարզերի ուսումնական հաստատություններում, մանկատներում, մանկապարտեզներում և տարեցների խնամքի կենտրոններում իրականացրել են առաջին հոգեբանական օգնության տրամադրման դասընթացներ։
Դասընթացների նպատակն է զինել յուրաքանչյուրին համապատասխան հմտություններով և գիտելիքներով, որպեսզի լինեն առավել պատրաստված արտակարգ իրավիճակներում առաջին հոգեբանական օգնություն ցուցաբերելիս։
Իրականացվող աշխատանքները շարունակվում են։
Նշենք, որ բաժինը տրամադրում է նաև անհատական հոգեբանական խորհրդատվություն քաղաքացիներին։
Ցանկության դեպքում կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներին՝
911, +37410360684, +37460712444, Viber՝ +37444360684, WhatsApp՝ +37444360684։