Ռաշիդ Բեգլարյանն այս տարվա օգոստոսին մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Արցախի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրել «Խոջալուի ցեղասպանությանը» ( չակերտները syunik.tv -ի) մասնակցելու համար։ Այս մասին հայտնում է vesti.az-ը:
Նա մեղադրվում է ադրբեջանցիների նկատմամբ «խոշտանգումներ կատարելու, պատերազմական հանցագործություններին, անօրինական զինված խմբավորումների գործունեությանը մասնակցելու» չակերտները syunik. tv-ի) համար: Ռաշիդ Արամայիսի Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել հինգ հոդվածով։ Նա ձերբակալվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաշիդ Բեգլարյանն այս տարվա օգոստոսին մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Ադրբեջանցի սահմանապահները նրան ձերբակալել էին։