Հորդանանի արտգործնախարարը հրեա վերաբնակներին մեղադրել է Երուսաղեմի հայկական թաղամասը զավթելու ծրագիր իրականացնելու համար

«Դարեր ի վեր հայերի ներկայությունն այդ քաղաքում սպառնալիքի տակ է, իսկ ոստիկանները հանգիստ նայում են, թե ինչպես են հրեա վերաբնակները շներով հարձակվում հայերի վրա»։

Բահրեյնում ավարտված՝ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի «Մանամայի քննարկումներ» ամենամյա միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին ու անդրադարձել ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Հորդանան գետի արևմտյան ափին տիրող իրավիճակին:

Արտգործնախարարը հարց է ուղղել, եթե Գազայի հատվածում իսրայելական ռազմական գործողությունները բացատրում են որպես պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակումներին, ապա ինչպես բացատրել Արևմտյան ափին կատարվող գործողությունները, որոնց ժամանակ սպանվել է 200 պաղեստինցի:

Ըստ արտգործնախարարի՝ ամեն օր հրեա վերաբնակները հարձակումներ են կատարում պաղեստինցիների վրա, այդ հարձակումների թիրախում  է նաև Երուսաղեմի հայ համայնքը, որը ՀԱՄԱՍ-ի հետ ոչ մի կապ չունի:

«Դարեր ի վեր հայերի ներկայությունն այդ քաղաքում սպառնալիքի տակ է, իսկ ոստիկանները հանգիստ նայում են, թե ինչպես են հրեա վերաբնակները շներով հարձակվում հայերի վրա»,- ասել է Այման Սաֆադին:

Արտգործնախարարը հարց է ուղղել ներկաներին, թե արդյուք դա՞ էլ է ՀԱՄԱՍ-ի դեմ պայքար: Նա կոչ է արել իրերն իրենց անունով կոչել և անմիջապես վերջ դնել այս պատերազմին:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print