Հայաստանի շախմատի հավաքականը ԵԱ–ում ոչ-ոքի է խաղացել Հունաստանի և Վրաստանի հետ

Տղամարդկանց թիմը 6-րդ տեղում է, կանանց թիմը՝ 8-րդ։

Չեռնոգորիայում ընթացող Եվրոպայի առաջնության նախավերջին տուրում Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները ոչ-ոքի են խաղացել Հունաստանի և Վրաստանի հավաքականների հետ։

Տղամարդկանց հավաքականը խաղացել է հույների հետ։ Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել, Գաբրիել Սարգսյանն ու Սամվել Տեր-Սահակյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Հրանտ Մելքումյանը պարտվել է։

Կանանց հավաքականի կազմում Էլինա Դանիելյանը Վրաստանի ներկայացուցիչների հետ խաղում հաղթանակ է տարել , Մարիամ Մկրտչյանն ու Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի են խաղացել, իսկ Լիլիթ Մկրտչյանը պարտվել է։

Տղամարդկանց թիմը 6-րդ տեղում է, կանանց թիմը՝ 8-րդ։ Վերջին տուրում նրանք կխաղան համապատասխանաբար Անգլիայի և Լեհաստանի հավաքականների հետ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print