Կենտրոնանալով սահմանամերձ համայնքների կենսունակության բարձրացման և տեղահանված ընտանիքների համար արժանապատիվ կյանքի ապահովման վրա՝ Հիմնադրամը առաջնահերթություն կտա կենսապայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին։
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է իր որդեգրած սահմանամերձ համայնքների զարգացման և Լեռնային Ղարաբաղից տեղահանված մարդկանց աջակցելու առաքելությունը։ Հումանիտար հրատապ կարիքները լուծելու նպատակով Հիմնադրամը կազմակերպում է ամենամյա հեռուստամարաթոնը` «Քեզ համար, Հայաստան» խորագրի ներքո։ Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի մամուլի ծառայությունը։
«Կենտրոնանալով սահմանամերձ համայնքների կենսունակության բարձրացման և տեղահանված ընտանիքների համար արժանապատիվ կյանքի ապահովման վրա՝ Հիմնադրամը առաջնահերթություն կտա կենսապայմանների բարելավմանն ուղղված նախաձեռնություններին: Հրատապ աջակցության հետ, Հիմնադրամը նախատեսում է իրականացնել միջնաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր, որոնք նախատեսված են հատկապես գյուղական վայրերում բնակություն հաստատած տեղահանված ընտանիքների համար:
Ձեր մասնակցությունն ու ներդրումը զգալի փոփոխություններ կբերեն մեր հայրենակիցների կյանքում։ Միացե՛ք և նվիրաբերե՛ք հիմա»,-նշված է հաղորդագրությունում։