Հյուրերը ներկայացրել են իրենց մոտեցումները և հույս հայտնել, որ երկու երկրները, մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելով, կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել հանդիպում Իրանի Իսլամական Հանրապետության զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Մոհամմադ Հոսսեյն Սուֆիի գլխավորած պատվիրակության և ՀՀ ՏԿԵՆ ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության, ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետերի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4 ծրագրի Սիսիան-Քաջարան հատվածի ղեկավարի միջև:
Նախարարության ներկայացուցիչները ողջունել են հյուրերին և կարևորել Հայաստանի և Իրանի միջև առկա բարեկամական և գործընկերային հարաբերությունները՝ հույս հայտնելով, որ այս հանդիպումը ևս կխթանի հարաբերություններն ավելի ամրապնդելուն և սերտացնելուն:
ԻԻՀ զբոսաշրջության և ավտոմոբիլային ֆեդերացիայի գործադիր տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և շեշտել, որ այցի նպատակն է քննարկել երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցությունը բարելավելու վերաբերյալ հարցեր: Հյուրերը ներկայացրել են իրենց մոտեցումները և հույս հայտնել, որ երկու երկրները, մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացնելով, կկարողանան ավելի դյուրին դարձնել երկրներ մուտքի և ելքի գործընթացները:
Խոսելով ճանապարհային ոլորտի մասին՝ նախարարության ներկայացուցիչները ներկայացրել են ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթությունները, մանրամասն խոսել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ռազմավարական կարևորության մասին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք կարևորություն ունեցող այլ հարցեր ևս: