ԱՄՆ դեսպանի հիմնադրամը միջոցներ կհատկացնի Երերույքի տաճարի պահպանության համար

Ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում եւ մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձեւավորում։

Հայաստանում ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամը» 175 հազար դոլար կհատկացնի Երերույքի տաճարում պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը համապատասխան հուշագիր են ստորագրել նոյեմբերի 20-ին:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ նախարարության պատվերով եւ ֆինանսավորմամբ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից պատրաստվել է «Երերույքի տաճարի եւ փոքր դամբարանի ամրակայման եւ մասնակի վերականգնման նախագիծը», որն էլ կիրականացվի դրամաշնորհի շրջանակում:

Ծրագրով նախատեսված են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում եւ մոնումենտալ քարերի ցուցադրավայրի ձեւավորում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print