🎦ՆԳՆ-ն կոչ է անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով. ոստիկաններն ու փրկարարներն իրականացրել են ուժեղացված ծառայություն

Նոյեմբերի 20-ին հանրապետության գրեթե ամբողջ տարածքում տեղաց առատ ձյուն, ինչի կապակցությամբ ՆԳՆ ենթակա ծառայությունները՝ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը, հանրապետության ճանապարհներին անցան ուժեղացված ծառայության։

Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու, Շիրակի, Արագածոտնի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհներին պարեկներն ու փրկարարները արգելափակումից դուրս են բերել մեքենաներ, խափանված տրանսպորտային միջոցների վարորդներին և ուղևորներին ցուցաբերել են առաջին օգնություն։

Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում բոլոր վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print