Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ:
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ տանող ճանապարհին:
Նիգավան բնակավայրից մինչև Վանաձոր ճանապարհահատվածին մերկասառույց է, ինչի պատճառով էլ երթևեկությունը կարելի է ասել Նիգավանից մինչև Սպիտակի ոլորաններ կանգնած վիճակում է:
Մոտ 600-ից ավելի ավտոմեքենաներ, այդ թվում՝ բեռնատարներ, ճանապարհի մերկասառույցի պատճառով չեն կարողանում ընթանալ:
100-ից ավելի ավտոմեքենաներ մեծ դժվարությամբ դուրս էին բերվում անվտանգ վայր, մի քանի բեռնատար ավտոմեքենաների էլ փրկարարներն ու պարեկները մի քաղաքացու հատուկ բեռնատար մեքենայով ճոպանի միջոցով դուրս բերեցին մերկասառույց ճանապարհից:
Երթևեկությունը մոտ 4 կմ-անոց ճանապարհահատվածում ահավոր վիճակում է գտնվում: