Ճանապարհի այդ հատվածում այժմ ձնամաքրման աշխատանքներ են տարվում։
Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունը վերականգնվել է միայն թեթև մարդատար ավտոմեքենաների համար, «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։
«Ճանապարհի այդ հատվածում այժմ ձնամաքրման աշխատանքներ են տարվում։ Այս հատվածում երթևեկությունը կիրականացվի միայն ձնահոսքի թունելներով և մեկ ուղիով, հերթականությամբ բաց կթողնվի մի ուղղության հոսքը և հետո մյուսը և այդպես շարունակ: Բեռնատարների համար ճանապարհը դեռևս մնում է փակ»,– ասել է կցորդը: