Օդերևութաբանները կանխատեսում են ջերմաստիճանի նվազում։
Նոյեմբերի 22-26-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան, 4-7 մ/վ, 23-ին, 25-26-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ: Նոյեմբերի 23-25-ին Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով։
Երևանում նոյեմբերի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։