Դատախազությունը պահանջում է Ծառուկյանին պատկանող շքեղ առանձնատունը, նաև 86 մլրդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը Ծառուկյանի, նրա ընտանիքի անդաների և փոխկապակցված մյուս 4 անձանց վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ընդունել է վարույթ:

Դատախազությունը վիճարկում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի օրինականությունը: Հակակոռուպցիոն դատարանը Ծառուկյանի, նրա ընտանիքի անդաների և փոխկապակցված մյուս 4 անձանց վերաբերյալ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ընդունել է վարույթ: Հօգուտ պետության դատախազությունը պահանջում է բռնագանձել միլիարդավոր դրամներ, հարյուրից ավելի շարժական ու անշարժ գույք, նաև 39 ընկերությունների բաժեմասեր և բաժնետոմսեր:

1lurer.am

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print