Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իր գլխավորած նախարարության հեղինակած նախագիծը, այնուհետեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում դրական կարծիքներ են հնչեցրել նախագծի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ArmLur.am-ը գրել էր, որ ՔՊ-ականները եւ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը երեկ փակ քննարկում են ունեցել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ իշխանական պատգամավորները եւ նախարարը քննարկել են «Առողջապահության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որի վերաբերյալ առաջիկայում հանրային լսումներ կիրականացվեն, եւ այն կմտնի ԱԺ նիստերի օրակարգ:
Մեր տեղեկություններով՝ Ավանեսյանի եւ ՔՊ-ականների քննարկումը բավականին ջերմ ու գործնական մթնոլորտում է անցել: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է իր գլխավորած նախարարության հեղինակած նախագիծը, այնուհետեւ պատասխանել է պատգամավորների հարցերին, որոնք հիմնականում դրական կարծիքներ են հնչեցրել նախագծի մասին: