«ՀՐԱՊԱՐԱԿ». «ՍԻԼ ԻՆՇՈՒՐԱՆՍԸ» ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻՑ Է

Ամենաթանկ գնումը կատարել է առողջապահության նախարարությունը՝ այս տարվա փետրվարին, Սուքիասյանների ընկերությանը փոխանցելով 537 մլն  դրամ։

Պետական կառույցներից պատվեր ստանալու համար շատ ընկերություններ են պայքարում, սակայն քչերին է հաջողվում։ Երեկ պարզեցինք, որ 2023 թվականի ընթացքում պետական մարմինները ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ 52 պայմանագիր են կնքել՝ ապահովագրական փաթեթներ ձեռք բերելով։ Ամենաթանկ գնումը կատարել է առողջապահության նախարարությունը՝ այս տարվա փետրվարին, Սուքիասյանների ընկերությանը փոխանցելով 537 մլն  դրամ։ Պետական մարմիններից «ՍԻԼ Ինշուրանսին» 2023 թվականին փոխանցվել է ավելի քան 680 մլն դրամ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print