Հիշեցնենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակվել էր։
Վերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար, սակայն շարունակում է փակ մնալ բեռնատարների համար: Տեղեկությունը հայտնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների վարչությունը։
«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում մաքրման աշխատանքներից հետո մարդատար ավտոմեքենաների համար երթևեկությունը վերականգնվել է»,- նշել են դեպարտամենտում:
Հիշեցնենք, որ Վերին Լարսի ճանապարհը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով փակվել էր։