ՀԿԵ-ից հայցում են ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Նոյեմբերի 23-ին չեղարկվում Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքների ուղերթերը: Տեղեկությունը հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայությունը։ Պատճառն իրականացվող վերանորոգման աշխատանքներ են։
«Արագած-Արաքս հատվածում գծի վերանորոգման աշխատանքների պատճառով նոյեմբերի 23–ին չեղարկվում են մերձքաղաքային՝ Երևան-Գյումրի-Երևան ուղղությամբ բոլոր էլեկտրագնացքները»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՀԿԵ-ից հայցում են ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։