Ստյոպա Մկրտչյանը գերազանցել է Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի ռեկորդը

Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022թ. մարտի 24-ին։

20-ամյա Ստյոպա Մկրտչյանի համար խորվաթների դեմ հանդիպումը Հայաստանի ազգային հավաքականի կազմում 15-րդն էր: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից՝ նա գերազանցել է Էդգար Մանուչարյանի և Հենրիխ Մխիթարյանի տարիքային ռեկորդը, որոնք այդ տարիքում հավաքականում հանդես եկած ֆուտբոլիստներից բոլորից շատ՝ 14-ական խաղ էին անցկացրել:

Ստյոպա Մկրտչյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2022թ. մարտի 24-ին Երևանում Չեռնոգորիայի ընտրանու հետ կայացած ընկերական խաղում:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print