Ավտոմեքենաների քանդման կետում հրդեհ է բռնկվել, այրվել են ավտոմեքենաներ

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքում ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ ժողովրդին հայտնի կանանց գաղութի հարևանությամբ գործող ավտոմեքենաների քանդման կետում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ կրակմարիչներով պայքարել են ավտոմեքենաների քանդման կետի աշխատակիցները ինչի շնորհիվ էլ կրակը մեծ տարածք չի ընդգրկել, ապա ժամանած հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մեկուսացրել ու մարել այն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն այրվել են չշահագործվող Volkswagen Golf մակինշի ավտոմեքենայի թափքը և մեկ այլ Volkswagen Golf մակինշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը՝ մասամբ, ինչպես նաև ավտոպահեստամասեր և մոտակայքով անցնող մոտ 5 գ․մ ԲԷՑ-ի լարեր։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print