Գարիկ Կարապետյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի հաղթող

 Սա Հայաստանի թիմի երրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում:

Ծանրմարտի Եվրոպայի չեմպիոն, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալ է նվաճել Մեքսիկայի Գվադալահարա քաղաքում անցկացված ծանրամարտի աշխարհի երիտասարդական (մինչեւ 20 տարեկան) առաջնությունում՝ երկամարտի 378 կգ (175+203 կգ) արդյունքով: 

Պոկում և հրում վարժություններում ևս Կարապետյանն արժանացել է փոքր ոսկե մեդալների: 

Սա Հայաստանի թիմի երրորդ ոսկե մեդալն էր ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ում:

Ավելի վաղ Մ20 տարեկանների առաջնության հաղթողի կոչմանն արժանացել էին նաև Գոռ Սահակյանը և Ալեքսանդրա Գրիգորյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print