«Հիշեցնեմ, որ բողոքի պատճառը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազման և որակի փոփոխության հետ է կապված։ Քննարկմանը մասնակցում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- գրել է ՇՄ նախարարի խոսնակը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ իրենց բողոքն արտահայտող տնտեսվարողներին: Այս մասին հայտնում է ՇՄ նախարարի խոսնակ Անի Հակոբյանը:
«Հիշեցնեմ, որ բողոքի պատճառը Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային պաշարների նվազման և որակի փոփոխության հետ է կապված։ Քննարկմանը մասնակցում են նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ»,- գրել է ՇՄ նախարարի խոսնակը:
Հիշեցնենք, որ այսօր մի խումբ քաղաքացիներ վաղ առավոտից հավաքվել և բողոքի ակցիա են անում կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ:
Ըստ նրանց՝ պատճառը երեկ ԱԺ-ում ընդունված օրենքներից մեկն է ձկնաբուծական տնտեսությունների վերաբերյալ։
Խորհրդարանում նոյեմբերի 22-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունվել է ջրային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ Հայաստանի ձկնաբուծական տնտեսությունները, որոնք ջուր են ստանում ստորգետնյա հորատանցքերից, պետք է օգտագործեն միայն ջրի շրջանառության խնայող համակարգեր։
Ինչպես օրինագիծը ներկայացնելիս հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը՝ նման համակարգերը պետք է թույլ տան վերաօգտագործել ջրի առնվազն 40 տոկոսը: