Հո չի՞ կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարական տալ։
Կառավարության նիստի ընթացքում էլեկտրաէներգիան անջատվել է և կառվարության անդամները կարճ ժամանակ նիստը շարունակել են մթության մեջ։
«Այսօր էլ եմ այս թեմայով խոսակցություն ունեցել աշխատակազմի ղեկավարի հետ։ Մենք շարունակաբար Հայաստանում էլեկտրաէներգիայի որակի հարցը բարձրացնում ենք ու այդպես էլ հետևողական չենք լինում։ Ինչքա՞ն պետք է ես հանձնարարական տամ։ Հո չի՞ կարելի 10 տարի անընդհատ նույն բանի մասին հանձնարական տալ։ Անորակ է մեր երկրում էլեկտրական հոսանքը։ Էս շենքում՝ ևս։ Առավոտյան աշխատակազմի ղեկավարին ասել եմ՝ աշխատասենյակում լույսերն անընդհատ թարթում են, և ոչ մի անանկնկալ չկա, որ հոսանքն անջատվում է»,- ասաց նա։