Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի իշխանությունները ՆԱՏՕ-ին տեղեկացրել են, որ չեն կարողանա վավերացնել Շվեդիայի անդամակցության դիմումը՝ մինչև դաշինքի երկրների արտգործնախարարների հանդիպումը Բրյուսելումը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կարող է վերսկսել վավերացման քննարկումները նոյեմբերի 28-ին կամ 29-ին։ ՆԱՏՕ-ի որոշ ներկայացուցիչներ ակնկալում էին, որ արտգործնախարարների հանդիպման արդյունքում Շվեդիան արդեն կկարողանա դառնալ դաշինքի անդամ, և կկազմակերպվի համապատասխան արարողություն․ նշում է Reuters-ը։