Մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը վերադարձվել է 6 անշարժ, 1 շարժական գույք:
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում տեղեկացրել է ապօրինի գույքի վերադարձի գործընթացի մասին։
«2020թ. սեպտեմբերից մինչ օրս ներկայացվել է 93 հայցադիմում, որոնցով պահանջում ենք հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1000 անշարժ գույք, 200 շարժական գույք, 270 իրավաբանական անձում մասնակցություն։
Ընդհանուր հայցագինը, որ մենք ներկայացրել ենք, գերազանցել է 500 մլրդ դրամը։ Մինչ օրս ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի շրջանակներում կնքվել է հաշտության 4 համաձայնություն, որոնցով պետությանը վերադարձվել է 6 անշարժ, 1 շարժական գույք՝ ընդհանուրը 2 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 79 մլն դրամ»,- հայտնել է նա։