«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ»։
Բելառուսի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մինսկում անցկացվող ՀԱՊԿ ղեկավարների նիստից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և և կհանձնի ՀԱՊԿ նիստում ստորագրված որոշումները։ Դրանք նախատեսված են որ պետք է հաստատվեն ՀՀ կողմից։ Այդ մասին հայտարարել է, Բելառուսի ԱԳ նախարար Սերգեյ Օլեյնիկը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը տեղի է ունենում այսօր՝ Մինսկում, որին չի մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես հեռախոսազրույց եմ ունեցել իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ քննարկել ենք այս հարցերն ու որոշումների կայացման մեխանիզմները։ Բոլոր որոշումները, որոնք այսօր կկայացվեն, միանգամայն օրինական են։ Կազմակերպության կանոններին և ընթացակարգին համապատասխան՝ որոշումներն ընդունվում են բոլոր անդամ երկրների համաձայնությամբ։
Մենք պայմանավորվել ենք, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կայցելի Երևան և, բնականաբար, բոլոր որոշումները, որոնք այստեղ վերջնական տեսքի են բերվել համաձայնեցման հանձնաժողովի շրջանակներում, կփոխանցենք մեր հայ գործընկերներին, և մենք հույս ուն