«Աշխատանքային փոխհարաբերություններ են, բնականաբար որոշ հարցերի շուրջ կան տարաձայնություններ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու և արձագանքելու ուղղությամբ»։
ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է հայ–ռուսական հարաբերություններում վերջին օրերին նկատվող լարվածությանը։
«Աշխատանքային փոխհարաբերություններ են, բնականաբար որոշ հարցերի շուրջ կան տարաձայնություններ, շարունակում ենք աշխատանքները դրանց անդրադառնալու և արձագանքելու ուղղությամբ»,- ասաց նա։
Լրագրողի հարցին՝ քննարկումներ կան արդյո՞ք ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու, ՀԱՊԿ-ից դուրս գալու հետ կապված, փոխարտգործնախարարը ասաց․
«Այս փուլում այս պահին մեր օրակարգում այդպիսի հարցեր չկան»։
Սաֆարյանը նշեց, որ ՀԱՊԿ-ի տարբեր միջոցառումներին մասնակցելու որոշումը ՀՀ-ն կայացնում է ըստ նպատակահարմարության։
Ինչ վերաբերում է ՌԴ-ի կողմից արած այն հայտարարություններին, որ Հայաստանը քաղաքական վեկտոր է փոխում, փոխարտգործնախարարն ասաց․
«Դրանք իրենց մոտեցումներն են, այդ մասով մենք հայտնել ենք մեր մոտեցումների մասին»։