ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 23-ին, կազմել է 402.25 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.16 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 439.18 դրամ (աճել է 0.55 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 504.74 դրամ (աճել է 0.64 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.56 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 398-401 դրամով, վաճառվում է 404-407 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 429-436 դրամով, վաճառվում է 440-448 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.25-4.54 դրամով, վաճառվում է 4.67-4.85 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 404.50-405 դրամով:
Եվրոն գնվում է 433-435 դրամով, վաճառվում է 440 դրամով:
Ռուբլին գնվում է 4.40-4.50 դրամով, վաճառվում է 4.58 դրամով: