Մոսկվան հույս ունի՝ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորները

Պեսկովն ընդգծել է՝ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակից ու ռազմավարական գործընկերը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Մինսկում ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի ներկայացուցիչների բացակայությունը, հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորները և կմնա ասոցիացիայի երկրների դաշնակից և ռազմավարական գործընկեր։ հայտնում է RIA Novosti-ն։

«Մենք հուսով ենք, որ Հայաստանը չի փոխի իր արտաքին քաղաքականության վեկտորները, Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում փոխգործակցության առումով։ Մենք կշարունակենք խոսել նրանց հետ»,- ասել է Պեսկովը Պավել Զարուբինին տված հարցազրույցում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print