Հանդիպմանը Հայաստանը Ռուսաստանից հետո ԵԱՏՄ նախագահ է դառնալու։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը խոսել է Հայաստանի մասին։ Ուշակովը հայտարարել է, որ իրենք ակնկալում են Սանկտ-Պետերբուրգի տնտեսական համաժողովին, ԱՊՀ և ԵԱՏՄ հանդիպումներում տեսնել Հայաստանին, մանավանդ որ այս տարվա ԵԱՏՄ նախագահությունը անցնելու է Հայաստանին։
«Հավատում եմ, որ Հայաստանի ներկայացուցիչները Սանկտ Պետերբուրգ կգան, կլինի ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական ավանդական հանդիպում և ԵԱՏՄ պաշտոնական հանդիպում։ Ի դեպ, այս հանդիպմանը Հայաստանը Ռուսաստանից հետո նախագահ է դառնալու, ուստի կարծում եմ, որ Փաշինյանը կգա՝ էստաֆետը Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինից վերցնելու»։