71 անձի խնամքի տրամադրման նպատակով անհրաժեշտ է պետբյուջեով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ։
Գործադիրն ընդունել է որոշում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընդհանուր առմամբ 131 անձի հրատապ կեցություն և խնամք ապահովելու նպատակով: Մասնավորապես՝ ԼՂ-ից բռնի տեղահանված տարեց և (կամ) հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ տրամադրելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել 71 անձի խնամքը կազմակերպել Նորքի տուն-ինտերնատում, Երևանի N 1 տուն-ինտերնատում, Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում և «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում:
71 անձի խնամքի տրամադրման նպատակով անհրաժեշտ է պետբյուջեով հատկացնել լրացուցիչ ֆինանսական միջոցներ 25.5 հաստիքների` բուժքույր, սանիտար, հոգեբան, ինչպես նաև սննդի, հագուստի, սանիտարահիգիենիկ պարագաների և այլ ծախսերի համար։