Մեծ Բրիտանիայի Ռեդինգ քաղաքի բարձրահարկ շենքում խոշոր հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ տանիքում մնացած բանվորին փրկել են կռունկի միջոցով, որով մինչ այդ շինարարական աշխատանքներ էին կատարվում:
Համացանցում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են աշխատակցին կռունկով տեղափոխում ապահով վայր: