ՀՀ-ն կդիտարկի ՀԱՊԿ փաստաթղթերին միանալու հարցը․ ԱԳՆ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը Երևան, որի ժամանակ նա հայկական կողմին է ներկայացնելու ՀԱՊԿ մյուս անդամ պետությունների կողմից հավանության արժանացած փաստաթղթերը:

Factor. am-ը հարց է ուղղել ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանին՝ պարզելու, թե որն է հայկական կողմի դիրքորոշումը: «Մենք կդիտարկենք ՀԱՊԿ կանոնադրական մարմինների՝ ԱԳՆԽ, ՊՆԽ և ԱԽՔԿ նիստի և ՀԱՊԿ ՀԱԽ նստաշրջանի արդյունքներով ընդունված փաստաթղթերը և, հաշվի առնելով ՀԱՊԿ շրջանակներում առկա ընթացակարգերը, դրանց ՀՀ կողմից միանալու հարցը»,- նշել է ԱԳՆ խոսնակը։

Հիշեցնենք՝ Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչն այսօր հայտարարել էր, թե Հայաստանը չի արգելափակել ՀԱՊԿ գագաթնաժողովի ոչ մի որոշում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print