Մոսկվայի օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով չվերթները հետաձգվել ու չեղարկվել են

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Яндекс Расписание» ծառայության տվյալներին հղումով։

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում ձյան առատ տեղումների պատճառով առնվազն 38 չվերթ է հետաձգվել, ևս 12-ը` չեղարկվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` «Яндекс Расписание» ծառայության տվյալներին հղումով։

Հաղորդվում է, որ Մոսկվայի ժամանակով 8։37-ի (Երևանի ժամանակով՝ 9։37) դրությամբ՝ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 8 չվերթ, չեղարկվել՝ 5-ը, «Դոմոդեդովոյում» հետաձգվել է 16 չվերթ, չեղարկվել՝ 5-ը, իսկ «Շերեմետևոյում» 14-ը՝ հետաձգվել, 2-ը՝ չեղարկվել:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print