Ակադեմիական քաղաքում պետք է գոյություն ունենա մինչև 8 պետական բուհ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ակադեմիական քաղաքի ծրագրից։
«Ակադեմիական քաղաքում պետք է լինեն բոլոր բուհերը, պետք է գոյություն ունենա մինչև 8 պետական բուհ, որոնք պետք է ֆինանսավորվեն պետբյուջեից»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ հիմա բուհերը մասամբ են պետությունից ֆինանսավորվում, և գումարներ հավաքագրվում են նաև վարձավճարներից։
«Հայաստանի քաղաքացի հանդիսացող ուսանողների էն մասի համար, որոնք պատշաճ առաջադիմություն կցուցաբերեն, կրթությունը նրանց համար կլինի անվճար, և ուսման վարձ չեն վճարի»,-ասել է նա։
Նա խոսել է նաև բուհերի ու գիտահետազոտական ինստիտուտների գործունեության ու միավորման հեռանկարի մասին։ Վարչապետը նաև հայտարարել է, որ եթե միջազգային ստանդարտներով լիցենզավորում իրականացվի, հայաստանյան ոչ մի բուհ չի համապատասխանի ստանդարտներին։