Վարչապետը հույս հայտնեց, որ այդ տվյալները կկարողանան արագ հավաքագրել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ՀՀ քաղաքացիության տրամադրման գործընթացին, պատասխանելով մտահոգությանը, որ քաղաքացիության բացակայությունը խոչընդոտ է դառնում հանրային ծառայություններում պաշտոնի անցնելու համար, ասաց.
«Մենք քննարկում ենք ունեցել, ես հանձնարարական եմ տվել, որ մեր քույրեր-եղբայրների քաղաքացիության հարցի լուծումը տեղի ունենա հնարավորինս արագ: Մենք կարող ենք առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերել այն բռնի տեղահանվածների համար, ովքեր արդեն իսկ դիմել են հանրային ծառայություններում պաշտոնների անցնելու համար, որովհետև մյուս դեպքերում քաղաքացիության անհրաժեշտություն չկա»:
Վարչապետը հույս հայտնեց, որ այդ տվյալները կկարողանան արագ հավաքագրել:
«Ես կհանձնարարեմ` այն քաղաքացիները, որ դիմել են hանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար, և խոչընդոտը քաղաքացիությունն է, որ նրանց գործերն ավելի արագ քննարկվեն ու լուծվեն: Նաև հանձնարարում եմ, որ հանրային ծառայություններում աշխատանքի անցնելու համար դիմած մեր քույրերի ու եղբայրների գործերը, արդեն իսկ պայմանավորված արագությունից, արագ լուծում ստանան»,- ասաց նա: