Ցուցարարները պնդել են, որ հարձակվողը միգրանտ է, և վանկարկել են ներգաղթյալների դեմ ուղղված կարգախոսներ:
Դուբլինում զանգվածային բողոքի ցույցը վերաճել է անկարգությունների, թալանի ու հրկիզումների։
Դա տեղի է ունեցել, երբ նախորդ կեսօրին դանակով զինված տղամարդը դպրոցի մոտ վիրավորել է հինգ մարդու՝ երկու մեծահասակի և երեք երեխայի: Երիտասարդ կնոջ ու 5-ամյա աղջկա վիճակը ծանր է:
Ցուցարարները պնդել են, որ հարձակվողը միգրանտ է, և վանկարկել են ներգաղթյալների դեմ ուղղված կարգախոսներ: Իշխանությունները կարծում են, որ ակցիայի հետևում կանգնած է «ծայրահեղ աջ գաղափարախոսությամբ առաջնորդվող խելագար խուլիգանական խմբավորումը»։
Հետաքննությունը դեռ չի բացահայտել հարձակվողի ինքնությունը, լրատվամիջոցների տվյալներով, նա 40-50 տարեկան տղամարդ է, օտարերկրացի, որն Իռլանդիայում ապրել է ավելի քան 20 տարի և ստացել այդ երկրի քաղաքացիություն։
Հանցագործության դրդապատճառը պարզվում է։ Հաղորդվում է, որ հարձակվողն իրավապահ մարմինների գործողության ժամանակ լուրջ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց: