Կուբայում մարդիկ նախագահի գլխավորությամբ երթի են դուրս եկել Հավանայում՝ ի համերաշխություն պաղեստինցի ժողովրդին

Նախագահին ուղեկցել են նաև երկրի կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ վարչապետը և արտգործնախարարը։

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելը Հավանայում գլխավորել է հազարավոր մարդկանց երթը, որոնք իրենց համերաշխությունն էին հայտնում պաղեստինցիներին՝ պահանջելով վերջ դնել Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև պատերազմին, հաղորդում է Associated Press գործակալությունը։

Կուբայի նախագահը երթի ժամանակ կրել է պաղեստինյան սև ու սպիտակ շարֆ։ Նրան ուղեկցել են նաև երկրի կառավարության տարբեր անդամներ, այդ թվում՝ վարչապետը և արտգործնախարարը։

Երթի մասնակիցները քայլել են 2 կմ, անցել են ԱՄՆ դեսպանատան կողքով։ Երթին են միացել նաև Կուբայի բժշկական համալսարանում սովորող պաղեստինցի ուսանողները։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի մեկնարկից ի վեր Կուբայի բարձրաստիճան ղեկավարությունն արդեն երկրորդ անգամ է մասնակցում պաղեստինցիների հետ համերաշխության ակցիաների։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print