Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Այսօր կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում, կա վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր` ժամը 08:30-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Փարաքար խոշորացված համայնքում՝ Երևանյան խճուղում, կրակոցներ են հնչել և կա վիրավոր:

Դեպքի վայր ժամանած պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենա, որի ներսում և ասֆալտին եղել են արնանման հետքեր:
Այդ ընթացքում «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել քաղաքացի:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արթուր Կարապետյանն է, որն այս պահին գտնվում է վիրահատարանում:
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: