«Մյուս կողմից՝ այլ տեղերից աջակցություն ստանալու եւ համագործակցելու համար ՀԱՊԿ անդամ լինելն անհաղթահարելի արգելք է: Մենք պետք է մեր շահերից բխող որոշումներ կայացնենք»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «ՀԱՊԿ-ի անդամ լինելով՝ չենք կարողանում ՀԱՊԿ-ից մեզ անհրաժեշտ քաղաքական աջակցությունը եւ սպառազինությունը ստանալ»:
«Մյուս կողմից՝ այլ տեղերից աջակցություն ստանալու եւ համագործակցելու համար ՀԱՊԿ անդամ լինելն անհաղթահարելի արգելք է: Մենք պետք է մեր շահերից բխող որոշումներ կայացնենք:
Ինչո՞ւ մենք չենք կայացնում կամ կկայացնե՞նք արդյոք ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում: Մենք կողմնորոշվելու ենք Հայաստանի պետական շահերով․ եթե այս պահին որեւէ որոշում կայացրել կամ չենք կայացրել, ապա մեր ուղենիշը ՀՀ պետական շահն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի խոսքով՝ այս պահին «ՀԱՊԿ-ի դե ֆակտո գործողությունները կամ անգործությունը չեն հասցեագրում ՀՀ նկատմամբ ունեցած պարտավորությունները»:
«Այս իմաստով ՀԱՊԿ-ի գործողությունները համապատասխան չեն Հայաստանի շահերին, եւ մենք այս հարցը բարձրացնում ենք թափանցիկ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: