Սյունիքում ՊՆ ավտոմեքենայի վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վթարի հանգամանքները պարզելուն ուղղված քննչական և վարութային գործողություններ են իրականացվում։

Սյունիքում ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի վթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 538-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով։ Այս մասին տեղեկացրեց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Վթարի հանգամանքները պարզելուն ուղղված քննչական և վարութային գործողություններ են իրականացվում։

Լուրջ վնասվածք զինծառայողները չեն ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print